Շնորհավորում եմ «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքներին ԱԺ անցնելու առիթով. Նիկոլ Փաշինյան
Շնորհավորում եմ «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքներին ԱԺ անցնելու առիթով. Նիկոլ Փաշինյան
ՍԴ որոշմամբ եւս մեկ անգամ արձանագրվեց, որ Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություններն անցել են ժողովրդավարության չափանիշներին համապատասխան եւ ընտրությունների վերջնական արդյունքները արտահայտում են ՀՀ ժողովրդի կամքը: Այս մասին, այսօր՝ հուլիսի 22-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Նա հիշեցրեց, որ համաձայն միջազգային դիտորդական առաքելությունների ԱԺ ընտրությունները եղել են մրցակցային, հիմնական ազատություններն ու իրավունքները հարգվել են, ընտրությունները եղել են ազատ, քարոզչության հնարավորությունները եղել են հավասար, ապահովվել է լուսաբանման հավասար սկզբունքը, ընտրությունները համապատասխանել են ժողովրդավարության սկզբունքներին:
«Այսպիսով 8-րդ գումարման ԱԺ-ն կազմված կլինի 107 պատգամավորից, եւ ՔՊ-ն կունենա 71 մանդատ, «Հայաստան» դաշինքը՝ 29 մանդատ, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 7 մանդատ:
Մեզ բոլորիս շնորհավորում եմ ճգնաժամային պայմաններում ազատ եւ մրցակցային խորհրդարանական ընտրությունների անցկացման կապակցությամբ: Շնորհավորում եմ «Հայաստան» դաշինքին եւ «Պատիվ ունեմ» դաշինքի խորհրդարան անցնելու առիթով: ՀՀ պատմության մեջ առաջին անգամ ընտրությունները դարձել են ներքաղաքական ճգնժամի հաղթահարման միջոց, մինչդեռ նախկինում սովոր ենք եղել ընտրությունների արդյունքներով ներքաղաքական ճգնաժամեր ունենալու պրակտիկային»,-ասաց Փաշինյանը: