Մամուլ

ՍԴ դատավորներից 3-ն են կողմ եղել ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելուն․ ովքեր են դեմ եղել

ՍԴ դատավորներից 3-ն են կողմ եղել ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելուն․ ովքեր են դեմ եղել

168.am-ին հայտնի է դարձել, թե Սահմանադրական դատարանի որ դատավորներն են կողմ քվեարկել 4 քաղաքական ուժերի` ՍԴ ներկայացրած դիմումին։

Երեկ, ինչպես հայտնի է, Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը, այսինքն` մերժեց դիմող 4 քաղաքական ուժերի բողոքները ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու առնչությամբ։

168.am-ի տեղեկություններով` ՍԴ բոլոր դատավորներից ընդամենը 3-ն են կողմ եղել ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելուն` Հրայր Թովմասյանը, Արևիկ Պետրոսյանն ու Աշոտ Խաչատրյանը` այն նույն Աշոտ Խաչատրյանը, ում Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Հրայր Թովմասյանին պարտադրաբար, ապօրինի կերպով ՍԴ նախագահի պաշտոնից հեռացնելուց հետո փորձում էր կաշառել ու գայթակղել Բարձր դատարանի նախագահի ժամանակավոր պաշտոնով։

aram vardevanyan sd

Ըստ էության սակայն երկրի առջև ծառացած ծայրագույն մարտահրավերները ու իր պատասխանատվությունը դրանց լուծման մասնակցության հարցում տվյալ դեպքում գերակայել են Աշոտ Խաչատրյանի ենթագիտակցության մեջ։

Մեզ ասացին, որ հավանաբար ԿԸՀ-ի` ընտրությունների արդյունքները անփոփոխ թողնելու որոշմանը դեմ կքվեարկեին նաև Երվանդ Խունդկարյանն ու Արթուր Վաղարշյանը, եթե չլինեին այն կոմպրոմատային փաթեթները, որոնք վերջիններս «վաստակել էին» համապատասխանաբար Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահի և ԵՊՀ Իրավաբանական ֆակուլտետի Պետության և իրավունքի տեսության և պատմության ամբիոնի վարիչի պաշտոններում։

Իրականում այս երկու դատավորներիին իշխանությունները հենց այս նպատակով էլ բերել էին ՍԴ, քանի որ նրանք ամեն դեպքում կառավարելի են ու կտրուկ քայլերի չեն դիմի։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել էջում