Մամուլ

Հայաստան մուտք գործելու պահանջները փոխվել են

Հայաստան մուտք գործելու պահանջները փոխվել են

Կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը հնարավորինս նվազեցնելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում հայտարարված կարանտինի ժամկետը, ինչպես հայտնել ենք, երկարաձգվել է մինչև 2021 թվականի դեկտեմբերի 20-ը:

odanavakayan 1

Միաժամանակ, որոշակի փոփոխություններ են իրականացվել Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու պահանջներում, մասնավորապես` պարզեցվել են պատվաստման սերտիֆիկատին ներկայացվող պահանջները, և վերջինս, բացի ԱՐՄԵԴ համակարգի հավելվածից, կարելի է ներկայացնել նաև այլ բջջային հավելվածով կամ բջջային հավելվածից գեներացված թղթային տարբերակով:

Պատվաստման սերտիֆիկատը լինում է հայերեն կամ ռուսերեն կամ անգլերեն:

Կիսվել