Մամուլ

Լոռու մարզում հայտնաբերվել է ծառից կախված 33-ամյա տղամարդու դի

Լոռու մարզում հայտնաբերվել է ծառից կախված 33-ամյա տղամարդու դի

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ հուլիսի 1-ին,  ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 11:50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պուշկինի լեռնանցքի 3-րդ ոլորանի մոտակայքում ծառից կախված քաղաքացու դի կա:

Ժամանել են ոստիկանության Ստեփանավանի բաժնի օպերատիվ խումբն ու Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի խումբը:

shtap ognutyun di

Փրկարարները ծառից իջեցրել են դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Ոստիկաններն ու քննիչները պարզել են դիակի ինքնությունը: Նա  33-ամյա Գևորգ Մանուկյանն էր:

Փաստի առթիվ Ստեփանավանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկակասն փորձաքննություն:

Կիսվել