«Եղբայրություն». Խորեն Լևոնյանի երկու որդիների ջերմ լուսանկարները
«Եղբայրություն». Խորեն Լևոնյանի երկու որդիների ջերմ լուսանկարները
ՀՀ վաստակավոր արտիստ Խորեն Լևոնյանն Ինստագրամի իր էջում երկար դադարից հետո հրապարակել է որդիների՝ Արամի և Արմենի լուսանկարները: Լուսանկարներին կից Խորենը գրառում չի արել, բայց նշել է հայրենիք, զինվոր, եղբայրություն հեշթեգերը:
Լուսանկարներում երևում է, թե որքան են մեծացել դերասանի որդիները:
Նշենք, որ Խորենի և նախկին կնոջ՝ պարուհի Մերի Հովհաննիսյանի որդին ծնվել է 2010 թվականին, իսկ դերասանի և երկրորդ կնոջ՝ Լիկա Մեսրոպյանի որդին՝ 2014 թվականին: