Մամուլ

Հուլիսի 7-ից Երևանի փողոցներում ծառայություն կիրականացնեն պարեկային ոստիկանները. ՃՈ և ՊՊԾ այլևս չի լինի

Հուլիսի 7-ից Երևանի փողոցներում ծառայություն կիրականացնեն պարեկային ոստիկանները. ՃՈ և ՊՊԾ այլևս չի լինի

1in.am-ը գրում է․ Հուլիսի 7-ից Երևանի փողոցներում ծառայություն կիրականացնեն  պարեկային ոստիկանները։ Նրանք  փոխարինելու են ՊՊԾ ոստիկաններին ու ճանապարհային ոստիկաններին։ Երեկ նրանց հետ հանդիպել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և հաջողություն մաղթել նոր աշխատանքում։

Սկզբնական շրջանում պարեկային ոստիկանները ծառայություն կիրականացնեն միայն Երևանում, սակայն շաբաթներ անց ոստիկանական ակադեմիայում կսկսվի Լոռվա և Շիրակի մարզերի համար պարեկային ոստիկիանների ընդունելությունը։

Այս երկու մարզերը արդեն եկող տարվա գարնանը կունենան պարեկային ոստիկաններ։ Արդեն երրրոդ փուլում կլինի մյուս մարզերի համար ընդունելություն։ Ամբողջ հանրապետությունում պարեկային ծառայության անցումը նախատեսված է 2022 թվականի վերջում։

պարեկային ոստիկանություն

Պարեկային ծառայության ներդրման բարեփոխումների աշխատաքններին ակտիվորեն ներգրավված «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ գործընթացը հարթ չի անցել։

Բավական լուրջ դիմադրության են հանդիպել սերժանտից մինչև գնդապետ։ Նրանք ամեն ինչ արել են, որպեսզի ռեֆորմը չկայանա, բայց ի հեճուկս նրանց ռեֆորմը կայացել է և շուտով տեսանելի կլինի արդյունքը Երևանի փոփոցներում։

«Սկզբնական փուլում կան մտահոգություններ։ Վստահաբար խնդիրներ կծագեն, բայց ցանկացած մեծ գործի սկզբում խնդիրներ լինում են։ Ի պատիվ ոստիկանության ակադեմիայի ու արդարադատության նախարարության բավականին պարզ անցավ պրոցեսը։

Պարեկային ծառայողները լուրջ դասընթաց են անցել և այդ դասընթացը բավականին պրակտիկ ու արդի էր։ Նրանք աբստրակտ տեսական գիտելիքներ չեն ստացել։ Շատ կոնկրետ ուսուցում է է եղել, թե որ իրավիճակում ինչպես պետք է գործեն։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել