ՄամուլՏեսանյութ

Դաժե մեզ չեն զանգել ասել, որ գալիս ենք ձեր գույքը ջարդենք. արաբկիրցիները դժգոհ են (Տեսանյութ)

Դաժե մեզ չեն զանգել ասել, որ գալիս ենք ձեր գույքը ջարդենք. արաբկիրցիները դժգոհ են (Տեսանյութ)

ArmLur.am-ը գրում է․ Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմը մի քանի օր առաջ առանց համապատասխան որոշման քանդել է քաղաքացու սեփական տան պարիսպը:

Տանտիրոջ՝ Գրիգոր Մալխասյանի փոխանցմամբ թաղապետարանի ներկայացուցիչները չեն ունեցել քաղաքապետի կողմից տրված քանդման համապատասխան որոշում:

anorinakan shinutyun

ArmLur.am-ին Գրիգոր Մալխասյանը փոխանցեց նաեւ, որ դիմել է դատարան՝ գույքի նախկին վիճակը վերականգնելու եւ փոխհատուցում տալու պահանջով: Քաղաքացին քաղաքապետարանից պահանջում է կամ փոխհատուցել կամ էլ վերականգնել իր կառուցած պարիսպը:

Ի դեպ, քաղաքացին ունեցել է պարիսպը չքանդելու մասին դատարանի որոշումը:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում

Կիսվել էջում