««Նստիր տեղդ», «դուք նստեք ձեր տեղը»»․ վիճաբանություն Սեդա Սաֆարյանի մասնակցությամբ (Տեսանյութ)
««Նստիր տեղդ», «դուք նստեք ձեր տեղը»»․ վիճաբանություն Սեդա Սաֆարյանի մասնակցությամբ (Տեսանյութ)
Այսօր՝ դատարանում Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշման դեմ բողոքի քննության ժամանակ, վիճաբանություն տեղի ունեցավ Մարտի 1-ի գործով տուժողների պաշտպան Սեդա Սաֆարյանի և Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի միջև։
Սեդա Սաֆարյանն առարկություն հայտնեց դատական նիստը հետաձգելու վերաբերյալ։
«Անդրադառնանք պաշտպանական կողմի միջնորդությանը՝ դատական նիստը հետաձգելու, ողջամիտ ժամկետ տրամադրելու, դատական նիստի արձանագրությանը ծանոթանալու, վերծանելու, և հաջորդ նիստին փաստարկված իրենց դիրքորոշումները ներկայացնելու համար»,- հայտարարեց դատավոր Նարինե Հովակիմյանը և հետաքրքրվեց՝ արդյոք առարկություններ կան։
«Այո՛, կան․․․ Ի՞նչն է պատճառը, որ ուզում են հետաձգել։ Ես միտում եմ տեսնում, գտնում եմ, որ կարող են հիմա պատասխան ներկայացնել»,- ասաց նա։
Վիճաբանություն սկսվեց Սեդա Սաֆարյանի և Էրիկ Ալեքսանյանի միջև։ Էրիկ Ալեքսանյանը Սաֆարյանի խոսքերը որակեց ոչ պատշաճ։
«Պատշաճ եմ, նստիր տե՛ղդ»,- պատասխանեց Սաֆարյանը։
«Դուք մի՛ ասեք՝ ով նստի տեղը դատարանում»,- Սաֆարյանին դիմելով՝ ասաց դատավորը։
Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում