ՄամուլՏեսանյութ

Հեշտ է փակ դահլիճում տղամարդլամիշ լինել, կգաք, դեմ-դիմաց կկանգնենք, կխոսենք. Փաշինյանը՝ Քոչարյանին

Հեշտ է փակ դահլիճում տղամարդլամիշ լինել, կգաք, դեմ-դիմաց կկանգնենք, կխոսենք. Փաշինյանը՝ Քոչարյանին

Ես՝ ե՛ւ Ռոբերտ Քոչարյանին, ե՛ւ Տեր-Պետրոսյանին սպասում եմ ընտրությունների նախօրեին՝ հունիսի 18-ին ուղիղ եթերում սպասվող հեռուստաբանավեճին: Այսօր այս մասին նախընտրական քարոզարշավի շրջանակներում կուսակցության Ապարանի գրասենյակում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը.

«Հեշտ է փակ դահլիճներում խոսել, տղամարդլամիշ լինել, կգաք, դեմ-դիմաց կկանգնենք, կխոսենք», կոչ արեց Նիկոլ Փաշինյանը հավելելով, որ այդ բանավեճի ընթացքում նրանք պետք է բացատրություններ տան.

pashinyan qocharyan

«Այո, Ռոբերտ Քոչարյանը պետք է բացատրություն տա, թե ինչու է 97-98 թթ․ Ղարաբաղը դուրս թողել բանակցային գործընթացից, ու այստեղից սկսվել է… Բանակցային գործընթացից դուրս թողնելը նշանակում է հարցը դարձնել տարածքային վեճ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ:

Եւ զարգանում է էդ տրամաբանությունը, որ եթե տարածք եք ուզում, ուրեմն տարածք պետք է տաք: Էդտեղից է գալիս Մեղրին Ադրբեջանի հանձնելու դավադիր եւ դավաճան ծրագիրը: Եւ էդ ծրագիրը Ռոբերտ Քոչարյանն է դավադիր ձեւով տարել եւ Հայաստանի ԱԽ նիստում քննարկել»։

Տեսանյութը ստորև

Կիսվել