Յուրա Մովսիսյանը՝ Ռուբեն Հայրապետյանի հետ ունեցած կոնֆլիկտի և սկանդալի մասին (Տեսանյութ)
Յուրա Մովսիսյանը՝ Ռուբեն Հայրապետյանի հետ ունեցած կոնֆլիկտի և սկանդալի մասին (Տեսանյութ)
Հայտնի ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը բլոգեր Մհեր Բաղդասարյանի հեղինակային «Tete A Tete» հաղորդաշարի շրջանակներում անդրադարձել է իր և ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի միջև տեղի ունեցած կոնֆլիկտին:
«Մեր միջև կոնֆլիկտը, երևի, հենց սկզբից էլ սկսվել ա, քանի որ ես էն մարդկանցից չեմ, ով, կոպիտ ասած, կենթարկվի ու իմ գնալուց հետո մեր հաջողություններից հետո տեղացի ֆուտբոլիստներն էլ արդեն սովորեցին, թե ինչ է նշանակում պրոֆեսիոնալ ֆուտբոլիստը, որի հասկացությունը մենք Հայաստանում մինչ այդ չունեինք»,- ասել է նա:
Խոսելով կոնֆլիկտի պատճառի մասին՝ Մովսիսյանն ասել է. «Պատճառներից մեկն այն էր, որ սովետական ժամանակներից էդ հոգեբանությունը կար, որ մարզիչը քո ամեն քայլը պիտի ասի՝ երբ հաց ուտես, երբ զարթնես, երբ քնես, այսինքն, ոնց ասեն, տենց պիտի անես, ու տենց էլ կար, բայց ես՝ որպես դուրսը տեսած ֆուտբոլիստ, որ գնացել էի Հայաստան, բոլորի համար տարօրինակ էր իմ ազատությունը:
Ես բոլորին ասում էի՝ խնդրում եմ, ինձ մի՛ ասեք՝ երբ քնեմ, երբ զարթնեմ, երբ հաց ուտեմ: Ֆուտբոլիստների մոտ միանշանակ կար վախ ՀՖՖ նախագահի նկատմամբ:
Ոչ թե վախ, որ ինքը կբռներ, կծեծեր, այլ քաշվում էին…: Երբ էդ մարդը մի տեղ նստած էր լինում, չէին ուզում իր դեմով քայլեին, անցնեին, ուրիշ ճամփեքով էին գնում, որ իրեն չտենան, դա հարգանքի մասին չի խոսում հաստատ…:
Ֆուտբոլիստները ուզում էին աննկատ մնալ, որ հանկարծ մի բան չասեր, մի բան չաներ»:
Մանրամասները՝ ստորև տեսանյութում