ՄամուլՏեսանյութ

ԱԽ Քարտուղարը՝ Ադրբեջանին 8 գյուղ տալու լուրերի մասին (Տեսանյութ)

ԱԽ Քարտուղարը՝ Ադրբեջանին 8 գյուղ տալու լուրերի մասին (Տեսանյութ)

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն, այսօր Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում խոսելով համացանցում տարածվող այն տեղեկություններին, թե ՀՀ-ն պատրաստվում է 8 գյուղ հանձնել Ադրբեջանին և թե ՀՀ սահմանին տեղակայվելու են նաև ադրբեջանական զորքեր, հայտարարեց, որ դրանք կեղծ են:

«Բոլոր այն հայտարարությունները, որոնք չեն վերաբերում վերադառնալ ադրբեջանցիների ելման կետ, ամբողջովին սուտ են: Էդպիսի բան չկա, գոյություն ունեն քարտեզներ, որոնցով մենք առաջնորդվում ենք:

mexri 1

Ադրբեջանը պետք ա ետ քաշվի իր ելման կետ, և մենք շարունակենք սահմանների հստակեցման հետագա գործընթացը: Բայց այն, որ Ադրբեջանը պետք է լքի ՀՀ սահմանը, վերադառնա ելման կետ, դա հստակ է: Բանակցությունները միայն դրա շուրջ են ընթանում»,- ասաց նա:

Խոսելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավորվի վերջին հայտարարության մասին՝ Գրիգորյանն ասաց. «Իրավիճակը գնահատել ենք և որևէ ձև չենք տեսել, որ սա լոկալ գործընթաց է. սա գլոբա՛լ գործընթաց է:

Էս գործընթացով, ընդհանուր առմամբ, մարտահրավեր ա նետվում նոյեմբերի 9-ի հայտարարությանը և տորպեդահարվում ա ողջ ապաշրջափակման գործընթացը. էս առումով մենք ընտրել ենք դիվանագիտական, քաղաքական ճանապարհով հարցը լուծելու եղանակը»:

Մանրամասները՝ ստորև տեսանյութում

Կիսվել