Ռուսաստանը մշտական կապի մեջ է Բաքվի և Երևանի հետ. Պեսկովը ներկայացրել է Պուտինի տեսակետը
Ռուսաստանը մշտական կապի մեջ է Բաքվի և Երևանի հետ. Պեսկովը ներկայացրել է Պուտինի տեսակետը
Ռուսաստանը մշտական կապի մեջ է Բաքվի և Երևանի հետ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կողմ է, որ եռակողմ պայմանավորվածությունները կատարվեն առանց այլընտրանքի։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Այժմ ակտիվ ջանքեր են գործադրվում լարվածությունը լիցքաթափելու և իրավիճակը շտկելու համար», – ասել է Պեսկովը լրագրողներին։
Լրագրողների հարցին թե ՌԴ նախագահը ստացե՞լ է Փաշինյանի նամակը, Կրեմլի ներկայացուցիչը դժվարացել է պատասխանել:
«Ես հստակ չեմ կարող ասել։ Բայց այդ բոլոր հարցերը, բնականաբար, բազմիցս քննարկվել են երկկողմ շփումների ընթացքում», – ասել է Պեսկովը: