«Ես քեզ ընդամենը տալիս եմ 24 ժամ ժամանակ». Մանախը՝ Սյունիքի մարզպետին (Տեսանյութ)
«Ես քեզ ընդամենը տալիս եմ 24 ժամ ժամանակ». Մանախը՝ Սյունիքի մարզպետին (Տեսանյութ)
Արթուր Այվազյանը` Մանախը տեսանյութ է հրապարակել, որում խոսել է իր ձերբակալության մասին։
«Իմ հեռախոսը, որի մեջ գտնվում են չափազանց կարևոր տեղեկություններ, հատկապես պետական և ռազմական ներկայացնող տեղեկություններ, քո կողմից հրահրված միջադեպի ժամանակ, հեռախոսս ընկել է ձորը։
Ես քեզ ընդամենը տալիս եմ 24 ժամ ժամանակ, իմ հեռախոսը 24 ժամվա ընթացքում ուղարկի իմ մոտ, եթե հեռախոսս չեղավ իմ մոտ, կտենաս ոնց ես քո ձեռքով բերելու տաս ինձ»։
Նշենք, որ Արթուր Այվազյանը` Մանախը, քիչ առաջ ազատ արձակվեց դատարանից: Դատարանը մերժել է քննիչի կալանավորման միջնորդությունը և ապօրինի է ճանաչել նրա ձերբակալումը:
Նշենք, որ ուրբաթ օրը Մանախն իր ընկերների հետ բողոքի ակցիա էր իրականացրել Տեղ գյուղի մոտ` փակելով ճանապարհը և պահանջելով իրենց զինել:
Տեսանյութը ստորև