Կրկին խուզարկում են Դոն Պիպոյի տունը
Կրկին խուզարկում են Դոն Պիպոյի տունը
Hraparak.am-ը գրում է․ Քիչ առաջ տեղեկացանք, որ վաղ առավոտյան ոստիկանները մտել են գործարար Արթուր Ասատրյանի (Դոն Պիպո) տուն եւ խուզարկություն են իրականացնում։
Ոստիկանական խումբը տուն է մտել բոլոր հնարավոր կողմերից, անգամ՝ տանիքից, դարպասներով, պարիսպի վրայով։
Հիշեցնենք, որ մենք ավելի վաղ հրապարակել էինք տեսանյութ, թե ինչպես են մարտի 17-ին Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողներն Էջմիածնում իրականացրել «Ամեն Դոն՝ Դոն չի» օպերացիան:
Օպերիացիայի շրջանակներում Արթուր Ասատրյանը բերման էր ենթարկվել։
Արխիվային տեսանյութը ստորև