Լարիսա Մինասյանը մեկնեց Հայաստանից
Լարիսա Մինասյանը մեկնեց Հայաստանից
Hraparak.am-ը գրում է․ Երևան-Դոհա-ԱՄՆ չվերթի բիզնես-կլասով այսօր Հայաստանից ԱՄՆ է մեկնել Բաց հասարակության հիմնադրամների Հայաստանի մասնաճյուղի երկարամյա ղեկավար Լարիսա Մինասյանը։
Նա 21 տարի ղեկավարել է Սորոսի հիմնադրամը եւ օրեր առաջ հրաժարականի դիմում է ներկայացրել։ Ըստ ամենայնի՝ Հիմնադրամը որոշեց փոխել տնօրենին, որպեսզի իր դեմ ուղղված բացասական վերաբերմունքը որոշակիորեն պարպվի։
Հայտնի է, որ տնօրենի թափուր տեղի համար մրցույթ է հայտարարվել։
Սակայն մեր տեղեկություններով, այդ պաշտոնի ամենահարմար թեկնածուն համարվում է Հիմնադրամի վաղեմի աշխատակից, Հիմնադրամի փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը՝ հոգեբան Սեյրան Ամիրյանի որդին, որը նույնպես մասնագիտությամբ հոգեբան է, հոգեբանական գիտությունների թեկնածու։