Հայաստանն Ադրբեջանին ճանապարհ կտա ճանապարհի դիմաց. Փաշինյան
Հայաստանն Ադրբեջանին ճանապարհ կտա ճանապարհի դիմաց. Փաշինյան
Վարչապետ Փաշինյանն այսօր Զառիթափ համայնք կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Հայաստաի տնտեսությունը պետք է զարգանա առաջին հերթին կոմունիկացիաների բացմամբ:
«Էսօր բոլորն ուզում են վախեցնեն, թե բա՝ ոնց կլինի որ Ադրբեջանը Հայաստանով ճանապարհ ունենա դեպի Նախիջևան: Իմիջիայլոց՝ միջացնքի տրամաբանությունը Հայաստանում շատ է շահարկվում:
Ադրբեջանն անընդհատ հայատարարում ա՝ Զանգեզուրի միջանցք, Զանգեզուրի միջանցք …: Հարց ենք տալիս, ասում ենք՝ համատեղ ստորագրված փաստաթղթի մեջ ո՛չ Սյունիք, ո՛չ Զանգեզուր, ո՛չ Մեղրի, ոչ էլ միջանցք արտահայտությունը կա …:
Նրանք շարունակաբար ասում են՝ մենք Զանգեզուրի միջանցք ենք ունենալու: Է՛, լավ, հայտարարում են, հայտարարում են, ուրեմն մենք էլ Նախիջևանի միջանցք ենք ունենալու, մենք էլ ուրեմն Հյուսիսադրբեջանական միջանցք ենք ունենալու, որովհետև էդ միջանցքը կստեղծի մեր միջանցքը, այսինքն՝ ճանապարհ կտանք ճանապարահի դիմաց:
Պատկերացրեք՝ Հայաստանի տնտեսությունն ինչ փոփոխություններ կապրի, եթե մենք ունենանք երկաթուղի Իրանի և Ռուսաստանի հետ: Սա մեր կարևորագույն խնդիրն ա, որից հետո Հայաստանը կկարողանա իր ամենամեծ հարստությունից օգտվել. Հայասանը պղնձի պաշարներով ամենահարուստ երկներից մեկն է: Էսօր պղինձը հռչակվել ա 21-րդ դարի նավթ»,- ասել է Փաշինյանը: