Մամուլ

Կոտայքի մարզում 25 տոննա կշռով ապառաժ քարերը թափվել և վնասել են Նուռնուս գյուղը սնուցող գազատար խողովակները

Կոտայքի մարզում 25 տոննա կշռով ապառաժ քարերը թափվել և վնասել են Նուռնուս գյուղը սնուցող գազատար խողովակները

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ արդեն 4 ժամից ավելի է, «Գազպրոմ Արմենիա» Աբովյանի ԳԳՄ գազամատակարարման ռեժիմի և վթարավերականգնողական ծառայության աշխատակիցները՝ ծառայության պետ Գևորգ Սաֆարյանի գլխավորությամբ և Կոտայքի մարզի Կոտայքի ճանշինի ծառայողները Նուռնուս գյուղի վարչական տարածքում պահպանում են վարորդների անվտանգությունը, որպեսզի մոտ 25 տոննա կշռով քարերին ավտոմեքենաների բախում տեղի չունենա: 

Ժամը 17:50-ի սահմաններում Աբովյանի ԳԳՄ ահազանգ է ստացվել, որ քարաթափման հետևանքով վնասվել է Նուռնուս գյուղը սնուցող գազատար խողովակը, ինչի հետևանքով նաև սկսվել է գազի արտահոսք:

qaratap

Օպերատիվորեն ժամանած Աբովյանի ԳԳՄ ծառայողները  նախ դադարեցրել են գազամատակարարումը, իսկ այս պահին էլ Կոտայքի ճանշինի և Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը՝  խմբի պատասխանատու Գեղամ Ղազարյանի գլխավորությամբ, փորձում են միջոնցեր ձեռնարկել և մասամբ ճանապարհի եզրին հայտնված այդ մի քանի տոննա կշռով քարերը հեռացնել:

Ֆոտոլրագրողը  հայտնում է, որ կա նաև վտանգ, որ այլ ապառաժ քարեր նույնպես հնարավոր է թափվեն, քանի որ տեղանքում այդ քարերը թուլացել և ընկել են անձևրաջրերի պատճառով:

Բարեբախտաբար, քարաթափման ժամանակ նշված վայրով ավտոմեքենաներ չեն անցնել և տուժածներ չկան:  Այս պահին Աբովյանի ԳԳՄ-ն հենասյուներն է վերանորոգում:

Կիսվել