Կարմիր Շուկան՝ նոր կռվախնձո՞ր․ Ադրբեջանի ախորժակը մեծացել է
Կարմիր Շուկան՝ նոր կռվախնձո՞ր․ Ադրբեջանի ախորժակը մեծացել է
24news.am-ը գրում է․ Մամուլում ակտիվորեն լուրեր են շրջանառվում, թե Ադրբեջանի ախորժակն ավելի է մեծացել և հիմա էլ պահանջում են Կարմիր Շուկա-Շուշի հատվածում համատեղ օգտագործման ճանապարհ։ Փոխարենն ադրբեջանական կողմը Հայաստանին խոստանում է վերադարձնել 30 գերիների։
Կարմիր Շուկայի ուղղությամբ Ադրբեջանն արդեն իսկ սադրանքներ է իրականացնում։ Օրեր առաջ Կարմիր Շուկա-Ստեփանակերտ ճանապարհին ադրբեջանական շարասյունը քարեր էր նետել հայկական պետհամարանիշով մեքենայի ուղղությամբ։
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը հիշեցնում է՝ դեռ մեկ ամիս առաջ էր զգուշացրել՝ աչքներս պետք է Կարմիր Շուկայի վրա պահենք։
Ապա ավելացնում՝ Շուշին այսօր է հանձնվում Ադրբեջանին։ Եվ դա Կարմիր Շուկայում է արվում։
Մանրամասները՝ տեսանյութում