50-ից բարձր տարիք ունեցող կանայք ապրելու իրավունք չունե՞ն. Մնացական Բիչախչյան
50-ից բարձր տարիք ունեցող կանայք ապրելու իրավունք չունե՞ն. Մնացական Բիչախչյան
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության նախկին պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Այս խնդիրը պետք է կարգավորվի օրենքով: Տեսեք, աշխատանքի ընդունվելու համար պահանջվում է բարետես արտաքինով մինչև 30 տարեկան աղջիկների:
Հասկանալի է, բիզնես միջավայրը թելադրում է իր կանոնները, բայց օրինակ 30-ից բարձր (առավել ռիսկային 50-ից բարձր) տարիք ունեցող կանայք ապրելու իրավունք չունե՞ն:
Ուրեմն պետք է օրենքով սահմանվի հակակշիռ, օրինակ, հաճախորդի հետ անմիջական շփում չպահանջող աշխատանքների դեպքում գործատուն պարտավոր է աշխատանքի ընտրությունը կատարել 50-ից բարձր տարիք ունեցողների շրջանակում: