«Հակոբյան Աննան հրամանատարական կետում խի՞ ա, ո՞նց ա հայտնվել, ի՞նչ կարգավիճակով». Տարոն Չախոյանի սկանդալային զրույցը
«Հակոբյան Աննան հրամանատարական կետում խի՞ ա, ո՞նց ա հայտնվել, ի՞նչ կարգավիճակով». Տարոն Չախոյանի սկանդալային զրույցը
168.am-ն իր էլեկտրոնային հասցեին ստացել է ֆեյսբուքյան մի օգտատիրոջ ձայնային հաղորդագրություն, որով վերջինս տեղեկացնում է, որ մեզ է ուղարկում իր ու Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի ձայնային հաղորդագրություններով շփման ձայնագրությունները կապիտուլյացիայի ստորագրումից 11 օր անց՝ նոյեմբերի 21-ին:
«Ձեզ եմ ուղարկում Տարոն Չախոյանի հետ իմ մեսինջերով ձայնային խոսակցությունը դեռ նոյեմբեր ամսվա: Թույլ եմ տալիս հանրայնացնել, որպեսզի հայ ազգը ճանաչի պետական պաշտոն զբաղեցնող ոմն միաբջիջ երևույթի՝ հանձինս Տարոն Չախոյանի: Հարցերն ուղղել եմ ես իրեն ձայնային մեսիջով, և պատասխանը տեսնում եք, լսում եք իրենից: Կանխավ շնորհակալ եմ: Աստված օգնի հային և Հայաստանը»,- մասնավորապես 168.am-ին ուղարկած իր նամակում գրել է Էմի անունով մեր ընթերցողը:
Ստորև հրապարակում ենք այդ ձայնագրության տառացի սղագրությունը և ձայնագրությունն ամբողջությամբ: Հիշեցնում ենք, որ զրույցը տեղի է ունեցել 2020թ. նոյեմբերի 21-ին:
Էմի – Ուրեմն նպատակահարմար գտա ավելի ձայնայինով ուղարկեմ՝ էդքան գրելու փոխարեն: Ուրեմն հարցս էսպիսինն ա, ու կխնդրեի էս հարցս փոխանցեիք Ձեր գերագույն գլխավոր, էդտեղ բազմակետ կդնեմ՝ բացասական իմաստով: Առաջինը, որ իրա էդ տիկին կոչվածը գտնվում էր գեներալների սենյակում գործողությունների էդ թեժ պահերին, և այլն, և այլն, կոնկրետ դրան ա վերաբերվում:
Ի՞նչ հիմքով էր տիկինը գտնվում հույժ գաղտնի, շեշտում եմ՝ հույժ գաղտնի ինֆորմացիայի ու ընդհանրապես ռազմական իրավիճակի հետ կապված որևէ քննարկում կամ որևէ ժողով, որևէ նման տեսակի հանդիպման, ներկա՝ մարդ որպես: Ի՞նչ հիմքով էր ինքը գտնվում: Եթե իրավունք ուներ լինելու նման հույժ գաղտնի ժողովի, ի՞նչ գաղտնիության թույլտվություն ուներ, կոնկրետ, գաղտնիության «դոպուսկ» ունե՞ր, թե՞ չուներ: Եթե ուներ, ո՞ր կարգը ուներ՝ առաջին, երկրորդ, թե՞ երրորդ: Եթե ուներ, ի՞նչ պաշտոն էր զբաղացնում, որ դրանցից որևէ մեկը ուներ:
Եթե ուներ երրորդ կարգ, իրավունք չուներ գտնվելու էդ սենյակում: Եթե ուներ երկրորդ կարգ, էլի իրավունք չուներ գտնվեր էդ սենյակում: Եթե ուներ առաջին կարգ, ի՞նչ պաշտոն էր զբաղացնում: Այ էս հարցերը տվեք, ես վստահ եմ՝ նույնիսկ Ձեր գլխավոր գերագույն… չի էլ մտածել դրա մասին:
Իսկ եթե ընդհանրապես չուներ ոչ մի դոպուսկ, գաղտնիության հետ կապված դոստուպ՝ նման ինֆորմացիայի, փաստաթղթերի, ուրեմն Ձեր գլխավոր էդ գերագույն անբարոյականին՝ առաջինը՝ ռազմական տրիբունալ, դատել: Այ հենց սրա համար պետք ա քրեական գործ հարուցեր Ձեր Ազգային անվտանգության ծառայությունը, իսկ Դուք զբաղված եք երկիրը «բարդակ» շինելով:
Տարոն Չախոյան – Բարև Ձեզ: Սենց ասեմ, հնչեցնում եք հարցեր, որոնց պատասխանները ես ինքս անձամբ չունեմ ու հավատացեք՝ ինձ էլ ա անձամբ շատ հետաքրքիր, որովհետև որպես էդպիսին՝ Հակոբյան Աննան ոչ մի կարգավիճակ չունի, անգամ առաջին տիկնոջ կարգավիճակ չունի: Ու ի՞նչ իրավունքով ա հայտնվել հրամանատարական կետում, ոնց որ Դուք եք նշում՝ հույժ գաղտնի քարտեզների դիմաց, էդ հարցը ինձ էլ ա շատ հետաքրքրում՝ որպես էդպիսին: Մենակ էդ չի: Էնտեղ բազմաթիվ հարցեր կան:
Կան նաև այլ հարցեր: Ասենք 2016-ի ապրիլյանից հետո մենք հետևություններ պետք ա քաղեինք Ապրիլյան պատերազմից քառօրյա, ու մեր ձեռքբերվող սպառազինությունները պետք ա արդեն հասկանայինք՝ ինչ ենք ձեռք բերում ու ինչի դեմ ենք պայքարելու: Պա՞րզ էր, չէ՞, որ ԱԹՍ-ներով են հետո էլի աշխատելու, որովհետև 16-ին արդեն ԱԹՍ-ներով մեծ վնասներ հասցրեցին մեզ:
Ու էդ սպառազինությունների ցանկը 2016-ի Ապրիլյանից հետո եղել ա ուրիշ, ու էն սպառազինությունները, որոնք պետք ա ձեռք բերեինք հետո, 2018-ին նորից էլի փոխվել ա էդ ցանկը, ես ինչքան հասկացա: Դրանք հարցեր են, որոնք ինձ էլ ա հետաքրքիր: Ես էլ եմ ուզում դրանց պատասխանները ստանամ: Նույն ՍՈՒ-30-ները ձեռք ա բերվել, բայց մատական գլխիկներ չկա էդ ՍՈՒ-30-ների վրա: Էդ ժամանակ, էդ դեպքում ինչի՞ համար ա ձեռք բերվել էդ ՍՈՒ-30-ները:
Հասկանո՞ւմ եք՝ կան հարցեր, որ ինձ էլ ա շատ հետաքրքիր: Ու եթե օրինակի համար չգնայինք էս ճանապարհով, գնայինք էն ճանապարհով, այսինքն՝ սպառազինությունների փոփոխություն չլիներ, որոնք պետք ա ձեռք բերվեին հետագայում, ի՞նչ արդյունք կլիներ: Հնարավոր ա՝ նույնիսկ պատերազմ հաղթեինք: Ես չգիտեմ, չունեմ էդ հարցերի պատասխանը:
Ինձ էլ ա շատ հետաքրքիր: Վերջին մի քանի օրը երևի Դուք էլ կարող ա նկատած լինեք՝ նույն ֆեյսբուքյան էջումս գրառումներ եմ անում, որ «ժողովուրդ, հետաքննություն արեք, մի հատ պարզաբանեք՝ էս ի՞նչ ա կատարվում, ինչի՞ համար եք առել էդ ինքնաթիռները… Զրահաբաճկոնների պակասը ինչի՞ համար ունեինք, տեսադիտարկման սարքերի պակաս կար մեր մոտ» ու լիքը նման հարցեր: Եթե մենք սպասում էինք, գիտեինք, որ պատերազմ ա լինելու, խի՞ մենք նորմալ, ինչի՞ համար մենք նորմալ չենք նախապատրաստվել էդ պատերազմին: Դրանք հարցեր են, որ բոլորին են հետաքրքրում, ինձ թվում ա:
Ու սենց ասեմ Ձեզ, չգիտեմ միգուցե Ձեր մոտ բան ա ստեղծվել, տպավորություն ա ստեղծվել, թե ես իշխանության թև եմ կամ հետները իշխանություն եմ կիսում, էս կոմ, էն կոմ: Քավ լիցի, չկա նման բան: Ո՛չ իրանց կուսակցությունից եմ, ո՛չ իրանց հետ իշխանություն եմ երբևէ կիսել, ո՛չ էլ պատրաստվում եմ կիսել: Ու ստե ինձ համար առաջի ամենակարևոր բանը պետությունն ա, ազգը, ժողովուրդը, երկիրը, հայրենիքը:
Ու էդ հարցերի պատասխանները ինքս էլ եմ ուզում ստանամ: Էս ո՞նց ա սենց բաներ ստացվում: Հակոբյան Աննան հրամանատարական կետում խի՞ ա, ո՞նց ա հայտնվել, ի՞նչ կարգավիճակով: Դուք էլ եք լավ ասում՝ գաղտնիության ո՞ր աստիճանով ինքը կարողանար էդ տվյալներին տիրապետեր: Դրանք հարցեր են, որ ինձ, անձամբ ինձ շատ հետաքրքիր ա: Ու եթե անգամ որևէ որևիցե կարգավիճակ չունի էդ մարդը, չգիտեմ, դա արդեն աբսուրդի ժանրից ա:
Կներեք, բայց մեկը ես չեմ պատկերացնում՝ հրամանատարական կետը բարդակ, որտեղ կարա հայտնվի յուրաքանչյուր ոք ու ծանոթանա պատերազմական իրավիճակում ռազմական գաղտնիքներին: Ես, համենայն դեպս, պետության գործելաոճը, նամանավանդ պատերազմական իրավիճակում հրամանատարական կետում էդ կարգավիճակը առնվազն ինձ բարդակ ա հիշացնում, ուրիշ ոչ մի բան: Նենց որ՝ էդ հարցերի պատասխանները ես էլ եմ ուզում ստանամ, ինձ էլ ա շատ հետաքրքիր:
Ու նորից եմ կրկնում՝ ինձ համար առաջնահերթ են երկիրը, ժողովուրդը, պետությունը, Արցախը, հայրենիքը: Ինձ համար անձերը լրիվ երկրորդական արժեք ունեն: Անձերը էսօր կան, վաղը չկան, գնալու են: Երկիրը, պետությունն ու ժողովուրդն ա մնալու: Ինձ էլ են շատ հետաքրքիր էդ բոլոր էդ հարցերի պատասխանները: Ու եթե կան մարդիկ, ովքեր ի պաշտոնե պատասխանատու են էդ ամեն ինչի համար, ու պարզ ա դառնում, որ իրավախախտում ա տեղի ունեցել, ուրեմն էդ մարդիկ, բնականաբար, օրենքով նախատեսված իրենց պատիժը պետք ա անպայման ստանան:
Ու չեմ էլ ուզում արդեն խոսամ էն մասին, թե ինչ կլիներ, եթե էս, էս, էս ձևով չանեինք, էն, էն, էն ձևով անեինք: Միգուցե մենք ընդհանրապես հաղթեինք ու ընդհանրապես տարածք չկորցնեինք: Կամ ինչի՞ համար պատերազմը շուտ չի կանգնեցվել: Հասկանո՞ւմ եք՝ սրանք հարցեր են, որ ինձ էլ են շատ հետաքրքիր, թե ինչ ա կատարվում, ինչ ա …
Ու ես էլ ինքս անձամբ չունեմ էդ հարցերի պատասխանները, ինձ էլ ա շատ հետաքրքիր: Չգիտեմ, ես արդեն սկսել եմ, մի քանի օր ա, հարցեր բարձրացնել նույն իմ ֆեյսբուքյան էջի գրառումներում, որ ես էլ եմ ակնկալում եմ գործողություններ, որոնք պետք ա պարզաբանեն հանրության համար առաջին հայացքից տարօրինակ թվացող գործողությունների տրամաբանությունը:
Ես էլ եմ ուզում հասկանամ ու հաստատ համոզված եմ՝ մենակ ես չէ, որ ուզում եմ հասկանամ: Շատ-շատերն են ուզում հասկանալ, թե ի՞նչ ա կատարվել, էդ ո՞նց կատարվեց, բա ինչի՞ համար տենց կատարվեց: Սրանց հարցեր են, որոնց պատասխանները մեզ դեռ տարիներով, սենց ասած, քրքրելու ա, որպեսզի… ու բոլորս էլ հաստատ կուզենանք ստանալ էս հարցերի պատասխանները:
Մանրամասները՝ ստորև տեսանյութում