Թագուհի Թովմասյանը այսօր գործող իշխանություններին մասին սենսացիոն փաստաթուղթ է հրապարակելու
Թագուհի Թովմասյանը այսօր գործող իշխանություններին մասին սենսացիոն փաստաթուղթ է հրապարակելու
«Հրապարակ»-ի փոխանցմամբ՝ իրավապահները փորձում են գործեր հարուցել «Իմ քայլից» դուրս եկած պատգամավոր Թագուհի Թովմասյանի և նրա մերձավորների նկատմամբ` հարկերից խուսափելու կամ անօրինական ձեռնարկատիրությանն առնչվող հոդվածներով:
Նշենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր ուժայինների ղեկավարների հետ՝ հրահանգելով «Իմ քայլի» պատգամավորների, նրանց ազգականների դեմ ծանրակշիռ կոմպրոմատներ ընդհուպ քրեական գործեր հարուցելու հիմքեր գտնել:
Փաշինյանը կոմպրոմատները հավաքում է թիմակիցների կողմից վարչապետի այլ թեկնածու առաջադրելու հավանականությունը բացառելու համար:
Հավելենք, որ Թագուհի Թովմասյանը ԶԼՄ-ների ներկայացուցիչներին այսօր հրավիրել է Ազգային ժողով՝ Հայաստանի Հանրապետությանն ու գործող իշխանություններին մասին սենսացիոն բովանդակություն ունեցող փաստաթուղթ հրապարակելու համար: