Այսօրվա ընդիմության ցույցին Բաղրամյան պողոտայի տարածքում գտնվել է շուրջ 5000 մարդ
Այսօրվա ընդիմության ցույցին Բաղրամյան պողոտայի տարածքում գտնվել է շուրջ 5000 մարդ
Ինչպես հայտնում է «Իրազեկ քաղաքացիների միավորումը»՝ այսօր՝ 2021 թվականի մարտի 1-ին, Երևանի Բաղրամյան պողոտայում ժամը 18։00-ից մեկնարկել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիր ուժերի՝ «Հայրենիքի փրկության շարժման» հրավիրած հանրահավաքը։
Հիշեցնենք, որ նշված ուժերը փետրվարի 25-ից փակել են Բաղրամյան պողոտայի՝ Ազգային ժողովին հարող հատվածը։
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի տվյալներով ժամը 18։19-ի դրությամբ Բաղրամյան պողոտայի՝ ցուցարարների կողմից փակված տարածքում գտնվել է շուրջ 5000 մարդ։
Տեսանյութը ստորև