«Հայրս ամուր գրկեց ինձ ու ասաց՝ մեկ է՝ դու իմ փոքրիկն ես». Անահիտ Կիրակոսյանի դուստրը՝ Լաուրան` նշանադրության մասին
«Հայրս ամուր գրկեց ինձ ու ասաց՝ մեկ է՝ դու իմ փոքրիկն ես». Անահիտ Կիրակոսյանի դուստրը՝ Լաուրան` նշանադրության մասին
NEWS.am STYLE-ը գրում է․ Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանի եւ Արտակ Սարգսյանի դուստրը՝ Լաուրան, փետրվարի 3-ին՝ հենց իր ծննդյան 19-ամյակին, նշանադրվել է սիրելիի՝ Դավիթի հետ:
Իր համար կարեւոր օրվա մանրամասները Լաուրան պատմել է NEWS.am STYLE-ին, ինչպես նաեւ` խոսել սիրելիի հետ ծանոթության եւ մայրիկի՝ Անահիտի մեծ աջակցության ու նրա հետ ջերմ հարաբերությունների մասին:
Դավիթի հետ Լաուրան ծանոթացել է ընկերական շրջապատում, ինչպես ինքն է նշում՝ նա միանգամից գրավել է իր ուշադրությունը.
«Դավիթն ինձ գիտեր մանկուց (նույն դպրոցից ենք եղել), ես իրեն ճանաչեցի 2020 թվականին։ Արտասովոր ոչինչ չարեց սիրտս գրավելու համար, եւ, երեւի, դրա համար էլ գրավեց: (ծիծաղում է): Մի խոսակցության ժամանակ պատմում էր իր ընտանիքից, քույրիկի երեխայից, այնքան ջերմ էր խոսում… Այդ պահին էլ հասկացա, որ ցանկանում եմ նրա հետ կյանքս կապել»:
Լաուրան պատմեց, որ իրենց հարաբերությունների ընթացքն արագ է զարգացել.
«Սիրո խոստովանության կարիք չկար, ամեն ինչ պարզ էր մեր աչքերից։ Ինչ վերաբերում է նշանդրեքին՝ պարզապես ասաց՝ «Կուզե՞ս մեր հարաբերություններն ավելի լրջացնենք»։ Պատասխանս միանգամից տվեցի, հուզված ասացի՝ «Իհարկե»:
Նա նաեւ հավելեց, որ նշանադրության նախապատրաստական աշխատանքներով հիմնականում Անահիտն է զբաղվել.
«Կարելի է ասել՝ մենք, համարյա, ոչինչ չենք արել, ամեն ինչով մայրս է զբաղվել։ Մոտ 2 ամիս ամեն դետալ պլանավորել էր։ Թե´ ես, թե´ Դավիթը վստահում էինք մայրիկիս ճաշակին, բայց միշտ հարցնում էր՝ հաստա՞տ մեր սրտով է ամեն ինչ»:
Նշանադրության զգեստն էլ Լաուրան երկար չի փնտրել.
«Զարմանալի է, բայց նշանադրությանս զգեստը միանգամից գտել ենք։ Մամայի հետ մոտավոր պատկերացնում էինք՝ ինչ եմ ուզում, դրա համար հեշտ էր։ Մտանք խանութ, նայեցինք նույն զգեստին, միանգամից փորձեցի ու վերցրի։ Զարմացել էին խանութում (ծիծաղում է)»:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կաքյում