Գառնիում 340 տարի առաջ՝ 1679 թվին եղել է հզոր երկրաշարժ, որը վաղ թե ուշ կրկնվելու է․ Նարեկ Սարգսյան
Գառնիում 340 տարի առաջ՝ 1679 թվին եղել է հզոր երկրաշարժ, որը վաղ թե ուշ կրկնվելու է․ Նարեկ Սարգսյան
Նարեկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Այսօր թշնամին ավարտեց իր զորավարժությունները… Կարսի կողմից… թշնամին… ու ցնցեց Երևանը: Ես որ Նազենի Հովհաննիսյանի ստատուսից չգժվեմ, լավ կլինի:
Նազենի Հովհաննիսյանի լոգիկայով՝ Թուրքիան Կարսի կողմից զորավարժություն արեց – արդյունքում՝ երկրաշարժ Երևանում: Դրանից առաջ Ադրբեջանն էր հարձակվել՝ արդյունքում երկրաշարժ Շորժայում: 1988 -ի երկրաշարժն էլ պատահական չէր: Երևի ռուսների արածն էր…Հետաքրքիր է՝ մի երկու տարի առաջվա Վանի երկրաշարժը (զոհերով, ավերածություններով) ու՞մ պատճառով էր:Էս հիվանդագին մտքերի լոգիկան հետևյալն է.
Եթե բնական աղետ է Հայաստանում՝ մեղավորը թուրքերն են: Իսկ եթե բնական աղետ է Թուրքիայում՝ աստված պատժում է թուրքերին: Ու էս կերպ տրամաբանող մարդիկ հանրության մեջ կարծիք ձևավորող են: Վստահ եմ, որ եթե Մեղրիի մոտ մի հատ թեթևի մեջ երկրաշարժ լինի, դա հաստատ պարսկական փղերի ոտնաձայների արձագանքն է լինելու դարերի խորքից……
Իսկ եթե լուրջ, իմացեք մի բան. Գառնիում 340 տարի առաջ՝ 1679 թվին եղել է հզոր երկրաշարժ, որը վաղ թե ուշ կրկնվելու է: Այդ երկրաշարժից է քանդվել Գառնու տաճարը, Երևանի գրեթե բոլոր եկեղեցիները և մզկիթները: Քանաքեռ գյուղում միայն հազարից ավելի զոհ է եղել: Եթե այսօր այդ երկրաշարժը կրկնվի՝ Երևանից բան չի մնալու:
Շենքերի մեծ մասը փլվելու են. Ունենալու ենք 300.000-ից ավելի զոհ, միլիոնից ավելի անտուն մարդ: Ուրեմն պիտի պատրաստվել՝ նոր կառուցվող շենքերի սեյսմիկ պահանջները խստացնել, հին շենքերի սեյսմիկ վիճակը՝ բարելավել: Դա ավելի թանկ է, քան Հայաստանի մեկ տարվա բյուջեն:
Դա տասնյակ միլիարդներ արժեցող ծրագիր է: Բայց եթե չանենք՝ կորցնելու ենք հարյուրավոր միլիարդներ և 100.000 ավոր կյանքեր: Այդ գործը հնարավոր է անել 10-20 կամ 30 տարվա ընթացքում: Էդքան ժամանակ հավանաբար ունենք: Պիտի դիմել միջազգային գործընկերներին և աջակցություն խնդրել: Անհնար է, որ չօգնեն: Եթե չանենք, հաստատ թուրքերը մեղավոր չեն լինելու: