Մամուլ

Ասում են, որ 1988-ի երկրաշարժից հետո այսօրվանը ամենաուժեղն էր. Վահան Թումասյան

Ասում են, որ 1988-ի երկրաշարժից հետո այսօրվանը ամենաուժեղն էր. Վահան Թումասյան

«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

««Զակոն պոդլստի»…

Ասում են, որ 1988-ի երկրաշարժից հետո այսօրվանը ամենաուժեղն էր: Առհասարակ, եթե շատ հեռուն անգամ չգնանք և ընդամենը մեր վերջին 100 տարվա պատմության կտրվածքով դիտենք, ապա պարտադրված ենք համաձայնելու, որ Հայաստանում պատերազմներին և ազգային ողբերգություններին հաջորդում են երկրաշարժերը:

915-1920 թվականների ազգային ողբերգություններին և պատերազմներին հաջորդեց 1926 թվականի երկրաշարժը, որը հսկայածաավալ ավերվածություններ և զոհեր պատճառեց Կարսի տասնյակ և Շիրակի 44 գյուղերում, որից 9-ը կործանվել են ամբողջությամբ և մեծ ավերվածություններ Լենինականում:

spitaki erkrasharj

1988-ի Արցախյան պատերազմը նոր-նոր էր սկսվել, երբ տեղի ունեցավ Սպիտակի, ամենակործանարար երկրաշարժը, որի հետևանքներն ու վերքերը դեռևս թարմ են:2020 թվականի Արցախյան պատերազմ, պարտություն և հազարավոր զոհեր…. այսօր էլ այս երկրաշարժը:

Ես պատմաբան չեմ, բայց կարծում եմ, Անիի և Հայոց աշխարհում տեղի ունեցած մյուս երկրաշարժերը ևս հաջորդած կլինին պատերազմներին: Ռուսը մի խոսք ունի, իրոք որ. «զակոն պոդլստի»»:

Կիսվել էջում