Մոսկվա մեկնած որոշ քաղաքացիներ հետ են ուղարկվել ՀՀ
Մոսկվա մեկնած որոշ քաղաքացիներ հետ են ուղարկվել ՀՀ
Tert.am-ը գրում է․ Մենք առաջին չվերթով գնացել, հասել ենք Մոսկվա, անցակետն անցնելիս մեզ արգելել են առաջ գնալ՝ պատճառաբանելով, որ մեր Covid–ի թեստն անօրինական է, մեզ դեպորտ արեցին: Հարցրի, թե ինչն է խնդիրը, ասացին, որ այս անօրինական թղթով ուզել եմ ՌԴ սահմանը հատել:
Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց ՌԴ մեկնած և հետ ուղարկված քաղաքացիներից մեկը:
«Երեք օր սոված մեզ պահեցին, մենակ ջուր ենք խմել»,- պատմեց նա և հավելեց, որ այստեղ տեղեկացել էին, որ մեկնելու հաստատումը լինելու է QR կոդով, որը, ըստ երևույթին, այստեղ կեղծվել է, քանի որ արդեն ՌԴ սահմանում ասել են, որ փաստաթուղթը կեղծված է:
Քաղաքացին նշեց, որ իրենց պահանջն այն է, որ լուծվի իրենց հետ ուղարկվելու հարցը, վերադարձնեն իրենց տոմսերի գումարները:
Մանրամասները՝ Tert.am-ի տեսանյութում