Ոչ հերքում, ոչ հաստատում եմ. Վարչապետի խոսնակը՝ Արսեն Թորոսյանի նոր պաշտոնի մասին
Ոչ հերքում, ոչ հաստատում եմ. Վարչապետի խոսնակը՝ Արսեն Թորոսյանի նոր պաշտոնի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գեւորգյանը ոչ հերքում ոչ էլ հաստատում է լուրը, ըստ որի, Արսեն Թորոսյանը փոխարինելու է Էդուարդ Աղաջանյանին վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում։
«Կարող եմ միայն ասել, որ այս պահին նախագահական է ուղարկվել Արսեն Թորոսյանին առողջապահության նախարարի պաշտոնից ազատելու դիմումը: Պաշտոնապես չկա փաստաթուղթը, դրա համար չեմ կարող հաստատել, չեմ էլ կարող հերքել: Մինչեւ չլինի պաշտոնապես ազատման դիմումը, ես չեմ կարող հաստատել»,-ասաց նա:
Նշենք, որ այսօր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին աշխատանքից ազատելու դիմումը վարչապետի աշխատակազմից հասել է ՀՀ նախագահի աշխատակազմ:
Մամուլում լուրեր են շրջանառում, որ Արսեն Թորոսյանը նշանակվելու է վարչապետի աշխատակազմի ղեկավար՝ փոխարինելով Էդուարդ Աղաջանյանին, որն, ըստ շրջանառվող լուրերի, հրաժարականի դիմում է գրել։