Մամուլ

«Նոր Մարտակերտից լուր ստացա». Հռիփսիմե Առաքելյան

«Նոր Մարտակերտից լուր ստացա». Հռիփսիմե Առաքելյան

Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նոր Մարտակերտից լուր ստացա, որ դպրոցների, արվեստի դպրոցների, մանկապարտեզների ու թերևս պետական կառույցների բոլոր աշխատակիցների աշխատավարձը՝ հոկտեմբեր, նոյեմբեր ամիսիների համար վճարել են 60%-ի չափով, պատճառը զավեշտի ժանրից է՝ կռիվ է եղել, դուք էլ գնացել եք Հայաստան։

Վճարել են 100%-ով միայն դեկտեմբեր ամսվանը։ Փաստորեն, էս խեղճ մարդիկ ստիպված լքել են Արցախի տարածքը, որ չմեռնեն, իսկ Արցախի կառավարությունը որոշել է այս մարդկանց պատժել ու վճարել աշխատավարձը 60%-ի չափով։

Մարտակերտ

Մարդ չգիտի լա՞, թե՞ խնդա։ Ունեմ նաև մեկ փաստ, որ աշխատակիցներից մեկը վիրավորվել և տեղափոխվել է Հայաստան բուժման և նա նույնպես ընկել է այս կրճատման տակ, իբրև Հայաստան գնացած և 130 հազար դրամի փոխարեն վճարվել է 100 հազար։

Լսեք, ինձ չփորձեք մեկդ զանգել Արցախից ու գրածս պոստի մասով հարցեր քննարկել, գնացեք այդ մարդկանց հարցերը լուծեք, ես երբեք չճշտված ինֆո չեմ տարածում։

Հ.Գ. էլ. Էներգիայի և գազի սպառման “փոխհատուցումների” PR ակցիայի և դառը իրականության մասին կգրեմ վաղը…..»:

Կիսվել