Եթե չգամ, տղայիս իմ անունով կկոչես․ Ամանորի գիշերը ծնվել է Արցախում զոհված Արթուր Հովհաննիսյանի որդին
Եթե չգամ, տղայիս իմ անունով կկոչես․ Ամանորի գիշերը ծնվել է Արցախում զոհված Արթուր Հովհաննիսյանի որդին
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը:
«Առավոտյան զանգ ստացա, որ էլի պիտի խառներ ուրախությունն ու հոգու ցավը …….
Գորիսում այս տարվա առաջին ծնունդը հերոս Արթուր Հովհաննիսյանի որդին է։ Արթուրի մարմինը դեկտեմբերի 30-ին էին հողին հանձնել։ Պատերազմի օրերին Արթուրը կնոջն ասել էր, եթե չգամ, տղայիս իմ անունով կկոչես։
Փոքրիկ Արթուրն այս գիշեր լույս աշխարհ է եկել՝ մայրիկի լարված վիճակից մի փոքր առողջական խնդիրներով, կտեղափոխեն Երևան։ Նորածին փոքրիկի տատիկն էր զանգել` հուզմունքն ու ուրախությունը կիսելու։
Փոքրիկ հրաշքին ու մայրիկին առողջություն, ուժ ու համբերություն։ Մնացած հարցերը կփորձենք կարգավորել»,- գրել է նա։