Ծեկռտուք ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի և քաղաքացիների միջև (Տեսանյութ)
Ծեկռտուք ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի և քաղաքացիների միջև (Տեսանյութ)
Mediaport-ը տեսանյութ է հրապարակել, որում Ազգային ժողովի դիմաց ծեծկռտուք է տեղի ունեցել բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների եւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի միջեւ: Քաղաքացիներից մեկը մոտենալով պատգամավորի մեքենային՝ ասաց. «Եկել ես պարգեւավճար ստանալո՞ւ»:
Սիսակ Գաբրեիլայնը «արա»-ով դիմեց նրանց, ու մեքենայից դուրս եկավ. «Արան դու ես, արա»,-ասաց քաղաքացիներից մեկն ու հրեց պատգամավորին: Վերջինս սկսեց հրել քաղաքացիներին ու քշքշոց սկսվեց:
«Ով խփեց ավտոյին, արա: Դու խփեցի՞ր: Սիկտիրներդ քաշեք ստեղից, բ.-ի տղա»,-ասաց Սիսակ Գաբրիելյանն ու սկսեց հարվածեց քաղաքացիներից մեկի դեմքին:
Երկուստեք հնչում էին հայհոյանքներ:
Սիսակ Գաբրիելյանը քաղաքացիներին հայհոյելով նստեց մեքենան և հեռացավ: Քաղաքացիները պատասխան հայհոյանքներով ու ձվերի հարվածներով ճանապարհեցին նրան:
Մանրամասները՝ ստորև տեսանյութում