Իմ կողմից հրահանգ չի եղել վերցնել Լելե-Թեփե բարձունքը. Նիկոլ Փաշինյան
Իմ կողմից հրահանգ չի եղել վերցնել Լելե-Թեփե բարձունքը. Նիկոլ Փաշինյան
«Իմ կողմից հրահանգ չի եղել վերցնել Լելե-Թեփե բարձունքը»,- «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հարցին, թե նա պատերազմի ընթացքում երբևէ տվե՞լ է որևէ մարտական գործողության հանձնարարություն, Փաշինյանը պատասխանեց. «Ես որևէ մարտական գործողության հրահանգ չեմ տվել…:
Եղել է դեպք, երբ կոնկրետ իրադրությունը լուծելու շուրջ եղել է խորհրդակցություն՝ զինվորականների մասնակցությամբ և կարծիքներ լսելով՝ եկել ենք եզրահանգման, որ պետք ա էսպիսի գործողություն իրականացվի:
Դա այն գործողությունն էր, որը պետք է ճակատագրական նշանակություն ունենար, բայց էդ գործողությունը հաջողության չի հասել, առանցքային ստորաբաժանումներից մեկի կողմից առաջադրանքի կատարման ուղղությամբ գործողություններ չանելու պատճառով»: