Մամուլ

Աննա Հակոբյանը ներգրավված էր թիկունքային աշխատանքներով, իսկ Մովսես Հակոբյանը վարակվել էր կորոնավիրուսով

Աննա Հակոբյանը ներգրավված էր թիկունքային աշխատանքներով, իսկ Մովսես Հակոբյանը վարակվել էր կորոնավիրուսով

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Պարտության մղջավանջը, ծանր ապրումները, ցավոք, դեռ երկար ժամանակ մեզ չեն լքելու: Միֆերն ու մեղավորների փնտրտուքը, որքան էլ անընդունելի լինի, ստեղծված իրավիճակում բնական է, քանի որ դառնը իրականությունը միշտ դժվար է յուրացվում հանրային ընկալումներում:

Պատերազմի 44 օրերի ականատեսն եմ եղել և լավագույնս տեղյակ եմ քաղաքական հիմնական զրույցներին ու քննարկումներին, որոնց մասին մի օր անպայման գրելու եմ, երբ սթափ ու սառը դատելու և ընկալելու ժամանակները գան:

Վահրամ Պողոսյան

Բայց, հանուն արդարության, այսօր կանդրադառնամ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի մասին տարածված մեկ միֆի, որ իբր մասնակցում էր ռազմական խորհրդի նիստերին և դրանցից մեկի ժամանակ միջադեպ է եղել գեներալ Մովսես Հակոբյանի հետ:

Իրականում Աննա Հակոբյանը պատերազմի ժամանակ Արցախում գտնվելու օրերին ներգրավված էր բացառապես թիկունքային աշխատանքներով: «Հայտնի միջադեպ»-ի մասին խոսակցություններին մեկ անգամ արդեն առիթ եմ ունեցել անդրադառնալու՝ չբարձրաձայնելով իրականությունը, ինչը պատերազմի օրերին անթույլատրելի էր:

Մովսես Հակոբյանի` Արցախից առժամանակ բացակայելու փաստը ոչ թե որևէ խոսակցության, այլ կորոնավիրուսային հիվանդության և դրան հետևած թոքաբորբի պատճառով էր: Այս համատեքստից դուրս մնացած խոսակցություններն իրականության հետ որևէ աղերս չունեն:

Առայժմ այսքանը»:

Կիսվել