Սերժ Սարգսյանը հրավիրվել է ԱԱԾ
Սերժ Սարգսյանը հրավիրվել է ԱԱԾ
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն:
Tert.am-ի տեղեկություններով այսօր երրորդ նախագահի տուն Ազգային անվտանգության ծառայությունը ծանուցում է ուղարկել ԱԱԾ ներկայանալու վերաբերյալ:

Նշենք նաև, որ բերման է ենթարկվել նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։
Ոստիկանները բերման են ենթարկել նաև «Հայրենիք» կուսակցությունից Արսեն Բաբայանին, իրանագետ Վարդան Ոսկանյանին, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանին, ՀՀԿ-ից Գեղամ Պետրոսյանին, Հայկ Մամիջանյանին, ՀՀԿ-ական նախկին պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանին, Կարինե Աճեմյանին, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանին: