Մամուլ

482 նոր դեպք. կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 25127, գրանցվել է մահվան 7 դեպք

482 նոր դեպք. կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 25127, գրանցվել է մահվան 7 դեպք

Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։

Հունիսի 29-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 25127 դեպք, որոնցից 13297-ն` առողջացած, 433-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին բուժում է ստանում 11254 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 110.571 թեստավորում:

Հաստատված դեպքեր՝ 482

Առողջացածներ՝ 181

Բացասական թեստերի արդյունքներ՝ 916

Մահվան դեպքեր՝ 7

Կիսվել նյութով