Մամուլ

Ռուստամ Բադասյանը կորոնավիրուսով չի վարակվել

Ռուստամ Բադասյանը կորոնավիրուսով չի վարակվել

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի մոտ կորոնավիրուսային նոր հիվանդություն չի ախտորոշվել։ Այս մասին քիչ առաջ հայտնեց նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանը:

Օրերս մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ եղել են պատգամավորներ, որոնք հունիսի 22-ին խորհրդարանում տեղի ունեցած արտահերթ նիստի ժամանակ արդեն կորոնավիրուսով վարակված են եղել և եկել են մասնակցելու սահմանադրական փոփոխությունների նախագծի քվեարկությանը:

Նշվում էր նաև ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի անունը, որը նախագծի զեկուցողն էր: Սակայն նախարարությունից հերքում են, որ Բադասյանը կորոնավիրուսով է վարակված:

Կիսվել նյութով