ՄամուլՏեսանյութ

«43 օր տներից մեկում թաքնված՝ լեչո ու մուրաբա ենք կերել». Էրիկ Խաչատրյանը գերի ընկնելու մասին (Տեսանյութ)

«43 օր տներից մեկում թաքնված՝ լեչո ու մուրաբա ենք կերել». Էրիկ Խաչատրյանը գերի ընկնելու մասին (Տեսանյութ)

Հունիսի 12-ին ադրբեջանական գերությունից վերադարձած Էրիկ Խաչատրյանը որոշ մանրամասներ է հայտնել իր ծառայությունից, պատերազմից և գերի ընկնելուց:

«Մոտավորապես մեկ շաբաթ Ջաբրայիլում կռվել են, հետո նահանջեցինք դեպի Հադրութ: Հադրութում մոտ 3-4 օր հանգստացանք, բարձրացանք էլի վիշկա՝ Հադրութի պոստերից ա:

Հետնահանջի ժամանակ ընկանք շրջափակման մեջ…: Հոկտեմբերի 9-ին վիրավորվել եմ, փամփուշտը ոտքիցս մտել ա, հասել ա մեջքիս:

erik xachatryan geri

Հիմա պետք ա վիրահատվի, փամփուշտը դեռ ներսում ա: 43 օր մնացել ենք թաքնված՝ տներից մեկում: 43 օրվա մեջ լեչոյով ու մուրաբայով ենք ապրել: Տանը ջուր չէր գալիս. տան տերը ցիստեռնի մեջ ջուր էր հավաքել, էդտեղից էինք խմում:

Նոյեմբերի 21-ից մեզ կրիշից բռնեցին, տեղափոխեցին Բաքու»,- պատմում է 19-ամյա Էրիկը:

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով