Շոու-բիզնես

Տաթև Ասատրյանի շքեղ հանգիստը ամուսնու հետ․ որտե՞ղ է զույգը

Տաթև Ասատրյանը շարունակում է ակտիվ գործունեություն ծավալել և սոցիալական հարթակներում կիսվել իր աշխատանքային գործունեությամբ։

Երգչուհին Ինստագրամի իր էջում այնքան էլ հաճախ չի անդրադառնում անձնական կյանքին՝ նախընտրելով այդ մասին հրապարակումներ չանել։

Սակայն այս անգամ նրա ամուսինը՝ Նարեկը, Ինստագրամի իր էջում հրապարակել է կադրեր՝ ցույց տալով, թե ինչպես են կնոջ հետ վայելում իրենց հանգիստը Մեքսիկայում։

Զույգը մեկնել է շքեղ հանգստի՝ վայելելու Մեքսիկայի գեղեցիկ բնությունն ու հանգստի օրերը։

Հիշեցնենք, որ Տաթև Ասատրյանն ու Նարեկ Ստամբոլցյանը ծանոթացել են Երգի պետական թատրոնում։

2025 թվականի մարտին զույգը նշել է ծանոթության 10-ամյակը։ Նարեկը ոչ միայն երգչուհու ամուսինն է, այլև նրա պրոդյուսերը, երգերի և երաժշտության հեղինակը։

tatev asatryan 768x1024 1
Կիսվեք ձեր էջում