ՄամուլՍպորտ

Խոշոր ավտովթար Սևան-Մարտունի ավտոճանապարհին. կան վիրավորներ

Այսօր՝ նոյեմբերի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 08։50-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 19-րդ կմ հատվածում բախվել են «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան և «Զիլ» մակնիշի բեռնատարը։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով վարորդները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած «Գավառ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և վիրավոր վարորդների ինքնությունը։

Կիսվեք ձեր էջում