Շոու-բիզնես

Զիրոյանի նոր երգը զայրացրել է օգտատերերին

Դերասան և երգիչ Վահե Զիրոյանը ներկայացրել է իր նոր երգը, որն արդեն հասցրել է քննարկումների և քննադատությունների առիթ դառնալ համացանցում։

Բանն այն է, որ տարիներ առաջ երգը նվիրված էր դերասանուհի Իննա Խոջամիրյանին, սակայն այս անգամ Զիրոյանը ներկայացրել է դրա նոր տարբերակը՝ փոխելով երգի բառերը։ Մասնավորապես, «Իննա» անվան փոխարեն նա երգում է «իմն ա»։

Այս փոփոխությունն աննկատ չի մնացել համացանցի օգտատերերի շրջանում։ Շատերը քննադատում են դերասանին՝ հատկապես հաշվի առնելով, որ երգն ի սկզբանե անձնական նվիրում է ունեցել։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Վահե Զիրոյանն ազդարարել էր երգի թողարկման մասին՝ նշելով, որ այն հանրությանը կներկայացնի նոյեմբերի 1-ին և հավելելով. «Դե բռնվեք»։

Եվ, դատելով համացանցում ծավալված քննարկումներից, երգի նոր տարբերակն իսկապես անտարբեր չի թողել հանրությանը։

Կիսվեք ձեր էջում