ՄամուլՏեսանյութ

30.000 դոլար էր ասում, զանգեցինք սեփականատիրոջը 25-ով գնեցինք. Հրաչյա Հակոբյան (Տեսանյութ)

30.000 դոլար էր ասում, զանգեցինք սեփականատիրոջը 25-ով գնեցինք. Հրաչյա Հակոբյան

Armlur.am-ը գրում է․ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հետ զրուցել ենք նրա՝ Բեյրութ կատարած այցի եւ նրա կողմից Ձորաղբյուրում առանձնատուն գնելու հանգամանքին, որը վերջին օրերին թեժ քննարկման պատճառ էր դարձել:

Մասնավորապես, հրապարակումների համաձայն, Նիկոլ Փաշինյանի աներորդին Ձորաղբյուր թաղամասում առանձնատուն է գնել, որի մասին սակայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում առանձնատան մասին ոչինչ չկա հիշատակված:

-Անցած շաբաթ թեժ քննարկվեց Ձեր առանձնատան հարցը: Ձորաղբյուրում տուն եք ձեռք բերել եւ Ձեր կողմից ներկայացված հայտարարագրում չկա: Դուք բացատրեցիք, որ դա ձեռք եք բերել 2020 թվականին: Նաեւ չեն հավատում այն գնին, որը Դուք ներկայացրել էիք՝ 25,000 դոլարով ձեռք բերած առանձնատուն: Արդյո՞ք ֆինանսական առումով այնտեղ հեշտ է բնակարան ձեռք բերել:

-Բոլոր այն մարդկանց, որոնք չեն հավատում, կարող եմ ասել հետեւյալը. Կա շատ գաղտնի մի կայք, որի մաիսն շատ քչերը գիտեն՝ list.am, որտեղ 15,000 դոլարից սկսած, եթե ոչ ավելի էժան, տներ կարող են գտնել Ձորաղբյուր թաղամասում: Դա այն հատվածն է, որտեղ բացի հոսանքից ուրիշ ոչինչ չկա. Ջուր, գազ, ասֆալտ չկա:

Առավել մանրամասն՝ Armlur.am-ի տեսանյութում

Կիսվել նյութով