Մամուլ

Քիչ առաջ մի տղամարդ երեխային գրկին ուզում էր ցած նետվել Հաղթանակի կամրջից

Քիչ առաջ մի տղամարդ երեխային գրկին ուզում էր ցած նետվել Հաղթանակի կամրջից

Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ճիշտն ասած, ցնցված եմ և մարդկայնորեն տապալված։ Քիչ առաջ մի տղամարդ երեխային գրկին ուզում էր ցած նետվել Հաղթանակի կամրջից։ Ճաղերից այն կողմ էր անցել ու կախվել։

Ինքը հասկացանք, բայց էրեխո՞ւն էլ։ Պուճուրը աչքերը կլորացրած, զարմացած աջ ու ձախ էր նայում՝ չհասկանալով, թե ինչ է կատարվում ու ամենայն հավանականությամբ չգիտակցելով, որ պապան ուզում ա վերջ տա իր կյանքին։

Ահավոր էր, նույնիսկ չի էլ բացառվում, որ էդ տեսարանը մինչև հիմա շարունակվում ա»։

Share