Մամուլ

3-րդ հարկից իրեն ցած նետած աղջկա վիճակը ծայրահեղ ծանր է

3-րդ հարկից իրեն ցած նետած աղջկա վիճակը ծայրահեղ ծանր է

Երևանում այսօր՝ հունվարի 21-ին, 3-րդ հարկից իրեն ցած նետած աղջկա վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Այս մասին Bavnews.am-ը տեղեկացավ թիվ 1 համալսարանական հիվանդանոցից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ոստիկանության Արաբկիրի բաժին տեղեկություն է ստացվել, որ Մամիկոնյանց 38/3 շենքի բակում քաղաքացի է ընկած: Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինը 3-րդ հարկի պատուհանից իրեն ցած է նետել:

patuhan cac netel

Արաբկիրի ոստիկաններն ու Երևանի գնդի պարեկները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը  նշված շենքում վարձակալական հիմունքներով բնակվող,  20-ամյա Ինգա Ա.-ն է։

Փաստի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Կիսվել նյութով