Ջուր հավաքեք․ 12 ժամ ջուր չի լինի
Նոյեմբերի 3-ին ժամը 10:00-ից մինչև նոյեմբերի 4-ը ժամը 22:00-ն կդադարեցվի Երևանի և Կոտայքի մարզի հետևյալ տարածքների ջրամատակարարումը:
Երևանի Նոր Նորք վարչական շրջանի՝ 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածների՝ ամբողջությամբ,
Գր.Լուսավորիչ Բ/Կ,
Պաշտպանության նախարարության շենքի,
Կոտայքի մարզի Մայակովսկի, Արամուս, Կաթնաղբյուր գյուղերի,
Ջրվեժ գյուղի՝ գ.Ջրվեժ, գ.Ջրվեժ Ա, Բ և Բագրևանդի թաղամասերի, Ջրվեժ Մայակ և Բանավան թաղամասերի։


