ՄամուլՏեսանյութ

24 շաբաթականում ծնված փոքրիկն ապրեց

24 շաբաթականում ծնված փոքրիկն ապրեց

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ 24 շաբաթականում ծնված փոքրիկն ապրել է։

«Մեր ամենափոքր բալիկը, եղել է 2 տարի առաջ, 24 շաբաթական ժամկետով ծնված, 600 գրամ քաշով։ Շատ ծանր ճանապարհ ենք անցել մենք, բայց այդ բալիկը ապրեց»,- այս մասին նշեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ծննդատան նորածինների բաժանմունքի ղեկավար Աիդա Ղարիբյանը։

Նշենք, որ ապրիլի 5-ը նեոնատոլոգների օրն է: Բժշկության նոր ու երիտասարդ ուղղություններից մեկն է: Նորածնային անհասությունը մեր երկրում 7 տոկոս է կազմում:

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում