Մամուլ

22-ամյա վարորդը 08-ով վրաերթի է ենթարկել 17-ամյա հեծանվորդի. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

22-ամյա վարորդը 08-ով վրաերթի է ենթարկել 17-ամյա հեծանվորդի. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ հուլիսի 30-ին,  հեծանվորդի վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 11:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 22-ամյա Տիգրան Խաչատրյանը իր վարած ВАЗ 2108 մակնիշի ավտոմեքենայով Չարենցավան-Ալափարս խաչմերուկում վրաերթի է ենթարկել Կոտայքի մարզի բնակիչ, հեծանվորդ, 17-ամյա Խաչիկ Շարյանին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է հիվանդանոց, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Չարենցավան» բժշկական կենտրոն:

vraert hecanvord

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասաի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են  նախապատրաստվում: Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Չարենցավանի բաժնի հերթապահ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Իսկանդարյանի գլխավորությամբ:

Կիսվել նյութով