Շոու-բիզնես

«10 օր բանակցել ենք․ այլընտրանք չունենալու պատճառով ստիպված գնացել եմ այդ քայլին»․ Մերի Երեմյանը՝ «Ծաղիկներ ձյան տակ» սերիալից հեռանալու մասին

«10 օր բանակցել ենք․ այլընտրանք չունենալու պատճառով ստիպված գնացել եմ այդ քայլին»․ Մերի Երեմյանը՝ «Ծաղիկներ ձյան տակ» սերիալից հեռանալու մասին

Tert.am Life-ն արդեն հայտնել է, որ դերասանուհի Մերի Երեմյանն «Արմենիա TV»-ի «Ծաղիկներ ձյան տակ» հեռուստասերիալում այլևս չի նկարահանվում։ «Երկուսով» հեռուստասերիալի նկարահանումները վերսկսվել են և Մերին միացել է նախկին թիմին, իսկ «Ծաղիկներ ձյան տակ» հեռուստասերիալում դերասանուհու նկարահանումները կիսատ են մնացել։

Նախագծի պրոդյուսեր Ելենա Արշակյանը Tert.am Life-ի հետ զրույցում ասել էր՝ Մերին նկարահանումից 1 օր առաջ է տեղեկացրել, որ այլևս չի ներկայանալու նկարահանման։

Tert.am Life-ի հետ զրույցում Մերին ասաց, որ մինչև նախապահանջ ներկայացնելն այդ հարցի շուրջ բանակցել է Ելենա Արշակյանի հետ։

«Մինչև նախապահանջ ներկայացնելն այս հարցի շուրջ Ելենա Արշակյանի հետ մոտ 10 օր բանակցել ենք և ընդհանուր հայտարարի չգալու ու այլընտրանք չունենալու պատճառով ստիպված գնացել եմ այդ քայլին, որի մասին նույնպես նախապես տեղեկացվել են»,- ասաց Մերին:

mery eremyan

Դերասանուհու խոսքով՝ «Ծաղիկներ ձյան տակ» նախագծին միանալուց առաջ նախագծի պրոդյուսեր Ելենա Արշակյանին տեղեկացրել է, որ «Շանթ» հեռուստաընկերության «Երկուսով» նախագիծն անավարտ է մնացել, պայմանագիրն էլ դեռ ուժի մեջ է:

«Իմ քայլերը համաձայնեցրել եմ «Շանթ»-ի հետ՝ այլ նախագծում նկարահանվելու թույլտվություն ստանալով՝ պայմանով, որ «Երկուսով» նախագիծը վերսկսելու դեպքում ավարտին հասցնեմ այն:

Մենք Ելենա Արշակյանի հետ բանավոր պայմանավորվածություն ենք ունեցել, ներկայացրել եմ իրավիճակը, ստացել բանավոր համաձայնություն նախագիծն ավարտելու մասին, իսկ նկարահանման օրերի քանակի հետ կապված ոչ մի խոսակցություն չի եղել:

eremyan mery

Այլևս չեմ նկրահանվում «Ծաղիկներ ձյան տակ» հեռուստասերիալում, քանի որ այլընտրանք չունեի։ «Արմենիա TV»-ի նախագիծը շարունակելու միակ հնարավորությունը «Շանթի»-ի նախագծից հրաժարվելն էր, բայց ես չէի կարող դա անել, մարդկային չէր լինի»,- նշեց Մերին:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել էջում