Մամուլ

1 ժամ էր մնացել, որ դիրքերից իջնեին, թուրքական բայրաքթարը հարվածել է՝ 6 ընկեր զոհվել են

1 ժամ էր մնացել, որ դիրքերից իջնեին, թուրքական բայրաքթարը հարվածել է՝ 6 ընկեր զոհվել են

Արցախում նահատակված 21-ամյա Վլադ Գրիգորյանը Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Աղիտու գյուղից էր, տան միակ տղան։

Վլադի հայրը՝ Ալբերտը Գրիգորյանը, 168.am-ի հետ զրույցում պատմեց, որ որդին 2020 թվականի հունվարին էր զորացրվել, իսկ 2 ամիս անց աշխատանքի էր անցել Նորավանի զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող։

«Վլադս շատ համեստ երեխա է եղել, շատ ընկերասեր, բոլորին հասնող։ 2018 թվականի հունվարին էր զորակոչվել բանակ, սկզբում ծառայել է Հոկտեմբերյանի ուսումնական զորամասում, այնուհետև տեղափոխվել էր Արցախ՝ Ֆիզուլի: Մեդալներ է ստացել, շնորհակալագիր, պատվոգիր, տանկիստ էր տղաս, իսկ արդեն ծառայությունից հետո պայմանագրային ծառայաության էր անցել հրետանային զորամասում»,- պատմեց զոհված զինծառայողի հայրը։

vlad

Վլադը ռազմաճակատ էր մեկնել պատերազմի հենց առաջին օրը, Մարտակերտում է եղել, ծառայակից ընկերների հետ ակտիվ մասնակցություն է ունեցել մարտական գործողություններին, ոչ մի թիզ չի նահանջել և հենց իրեն վստահված դիրքում էլ 5 մարտական ընկերների հետ հերոսաբար զոհվել է։

«Վերջին անգամ տուն էր զանգել հոկտեմբերի 18-ին, մամայի հետ է խոսել, ասել էր՝ լավ եմ, արխային եղեք, ամեն ինչ նորմալ է։ Մորն ասել էր՝ 2 օրից գալու եմ, հերթափոխ պետք է լիներ։

Ծառայակից ընկերներից պատմում են, որ 1 ժամ հետո Վլադը տուն պետք է գար, ընդամենը 1 ժամ էր մնացել, որ դիրքերից իջնեին, բայց թուրքական բայրաքթարը հարվածել է։ 6 ընկերներով են եղել այդ դիրքում, 6-ն էլ նույն զորամասում պայմանագրային զինծառայողներ էին, նույն գյուղից, բոլորն էլ այդ պահին զոհվել են:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել նյութով