Մամուլ

00:00-ից սկսած փակ պահեք ձեր տան պատուհաններն ու պատշգամբի դռները

Հունիսի 17-ին՝ ժամը 00:00-04:00-ն, Կենտրոն վարչական շրջանում իրականացվելու են ծառերի բուժման սրսկման աշխատանքներ։

Աշխատանքները կանցկացվեն Աբովյան, Սարյան, Պուշկին, Պարոնյան, Մելիք Ադամյան փողոցներում, ինչպես նաև Հանրապետության հրապարակում, Խաչքարերի պուրակում և Օղակաձև զբոսայգու 5-րդ և 6-րդ հատվածներում։

Նույն աշխատանքները կիրականացվեն նաև Նորք-Մարաշ վարչական շրջանում։

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ բնակիչներին հորդորվում է փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները։

Կիսվեք ձեր էջում