ԱշխարհՄամուլՏեսանյութ

Ֆրանսիայում թուրքերը հարձակվեցին հայերի վրա (Տեսանյութ)

Ֆրանսիայում թուրքերը հարձակվեցին հայերի վրա (Տեսանյութ)

Եվրոպայում շարունակվում են հայերի բողոքի ակցիան: Այսօր էլ Ֆրանսիայում ապրող հայերը ճանապարհ են փակել, պահանջում են, որպեսզի Ֆրանսիան ճանաչի Արցախի անկախությունը:

Քիչ առաջ մի քանի հոգի հարձակվեցին հայերի վրա։ Ակցիայի մասնակիցներից մեկի խոսքով՝ հարձակվողները եղել են թուրքեր, նրանց ձեռքին եղել է մուրճ։ Գլխին հարված ստացած հային շուտով ուղղաթիռով կտեղափոխեն հիվանդանոց։

ֆրանսիա բողոք

«Դադարեցրեք ահաբեկչությունը», «Ալիեւ տեռորիստ», «Էրդողան Տեռորիստ», «Հաղթանակ», «Հաղթելու ենք», «Զինվորներ դուխով», «Փառք զինվորին»:

Ակցիայի մասնակիցներից մեկը հայտարարեց, որ որոշել եմ անեն օր նմանատիպ ցույցեր անել, իսկ հաջորդը լինելու է ավելի մեծ ու հզոր. «Մեր մարդկային լեզուն չեն հասկանում, դրա համար մենք կսկսենք անհանգստացնել բոլորին, կխախտենք իրենց անդորրը, կփչացնենք իրենց տրամադրությունը, որովհետեւ մենք զինվորներ ենք կորցնում: Նրանք մեր զավակներն են, մեր ընտանիքի անդամներն են:

Այսօր Հայաստանը դարձել է սգո քաղաք: Չկան երեւի ընտանիքներ, որ կորուստներ չունենան: Մեր պարտքն է բարձրացնել այս հարցը, պահանջել, որ ճանաչեն Արցախի անկախությունը: Պահանջում ենք, որ կանգնեցնեն Էրդողանին ու Ալիեւին: Եվրոպան պետք է հասկանա, որ Էրդողանը հասնելու է Եվրոպա, հասնելու է այստեղ եւ այստեղ վիճակն ավելի ծանր է լինելու, քան հիմա Հայաստանում է»:

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով