Մամուլ

Սմերչ համազարկային ռեակտիվ համակարգով հրետակոծվում է Շուշին

Սմերչ համազարկային ռեակտիվ համակարգով հրետակոծվում է Շուշին

Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

««Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով հրետակոծվում է Շուշին։

Խաղաղ բնակչության շրջանում կա մեկ զոհ և երկու վիրավոր»։

սմերչ

Նշենք, որ գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն:

«Երեկոյան հակառակորդը շարունակել է հրետակոծել խաղաղ բնակավայրերը, մասնավորապես թիրախում էին հայտնվել Մարտունին, Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի գյուղերը:

Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի որոշ ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումները շարունակում են հակառակորդի դիվերսիոն խմբերի ոչնչացման գործողությունները», – նշված է հաղորդագրության մեջ:

Կիսվել էջում